Ի՞նչ է պետք իմանալ «Բենֆիկա»-«Բորուսսիա» խաղից առաջ

Ի՞նչ է պետք իմանալ «Բենֆիկա»-«Բորուսսիա» խաղից առաջ

Դորտմունդի «Բորուսսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ռեկորդ սահմանեց՝ 21 գնդակ խփելով և կարողացավ F խմբի առաջատարի կարգավիճակում հայտնվել՝ առաջ անցնելով գործող գավաթակիր «Ռեալից»: Հիմա դորտմունդցիները պետք է մրցեն մրցաշարի կրկնակի հաղթող «Բենֆիկայի» հետ, որը B խումբի արգելքը հաղթահարել է երկրորդ տեղով: Դիմակայությանն առնչվող փաստերը ներկայացնում են ձեր ուշադրությանը։

Նախորդ հանդիպումները

«Բորուսսիան» 1963-64թթ. Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջին փուլի դիմակայությունում առավելության է հասել «Բենֆիկայի» նկատմամբ: «Բենֆիկան» Լիսաբոնում 2:1 հաշվով հաղթել է Անտոն Սիմոեշայի և Էիսեբիոյի գոլերի շնորհիվ, բայց Դորտմունդում պարտվել է 0:5 հաշվով. Ֆրանց Բրունգսը հեթ-տրիկ է ձևակերպել, մեկական գոլ խփել են Ֆրիդհելմ Կոնեցկան և Ռայնհոլդ Վոսաբը, ով աչքի է ընկել նաև առաջին խաղում։

Դիմակայությանն առնչվող փաստեր

  • «Բենֆիկան» 6 տարվա մեջ երրորդ անգամ կփորձի հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը: Անցյալ մրցաշրջանում լիսաբոնցիները 1/8 եզրափակչում հաղթեցին «Զենիթին», սակայն հաջորդ փուլում պարտվեցին «Բավարիային»: 
  • Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցների թվում «Բենֆիկան» խմբում ամենաքիչ միավորներն է հավաքել՝ 8:
  • «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի շրջանակում վերջին 10 տնային խաղերից պարտվել է 2-ում (հաղթանակ՝ 5, ոչ-ոքի՝ 3): 
  • Նախորդ խաղարկության 1/4 եզրափակչում «Բավարիայի» հետ ապրիլյան ոչ-ոքին ներառյալ (2:2) լիսաբոնցիները Գերմանիան ներկայացնող թիմերի հետ տնային արդեն 4 անընդմեջ խաղում չեն պարտվում։ Բունդեսլիգան ներկայացնող և «Բենֆիկային» արտագնա խաղում հաղթած վերջին թիմը «Շալկեն» էր, որը 2010-ի դեկտեմբերին խմբային փուլի շրջանակում Պորտուգալիայից 3 միավոր տարավ տուն՝ 2:1: 
  • Առհասարակ սեփական հարկի տակ «Բենֆիկան» գերմանական թիմերի հետ այսպես է խաղացել․ հաղթանակ՝ 10, ոչ-ոքի՝ 8, պարտություն՝ 2։

 

  • 1997-ի  խաղարկության գավաթակիր «Բորուսսիան» 10 տարվա մեջ 3-րդ անգամ փորձելու է 1/4 եզրափակչում հայտնվել: 
  • «Բորուսսիան» մինչև 2016 թվականը ոչ մի անգամ Պորտուգալիայում չի հաղթել, բայց հիմա փորձելու է վերջին 12 ամիսների ընթացքում երրորդ անգամ հաջողության հասնել։ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում դորտմունդցիները 1/8 եզրափակչում հաղթեցին «Պորտուին» (1:0), իսկ ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում` «Սպորտինգին» (2:1): 
  • Խմբային փուլի համար «Բորուսսիան» ռեկորդային ցուցանիշ է ցույց տվել՝ 21 գնդակ, որոնցից տասն արտագնա խաղերում։
  • Թոմաս Տուխելի թիմը սկսած անցյալ մրցաշրջանից ընդամենը 2 պարտություն է կրել եվրագավաթների 11 արտագնա խաղերում՝ Հ7 Ո2 Պ2:

Թիմերի միջև եղած կապը

  • «Բենֆիկայի» պաշտպան Էլիզեուն «Մալագայի» կազմում «Բորուսսիայի» դեմ ՉԼ-ի 2012-13թթ. խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում գոլի հեղինակ է դարձել: Նրա գնդակը հյուրերին 2:1 հաշվով առաջ է մղել թե՛ խաղում, թե՛ դիմակայությունում, սակայն «Բորուսսիային» այդուհանդերձ հաջողվել է վիճելի հաղթանակ տոնել։

  • Անդրե Շյուրլեն երկու անգամ գրավել է Ժուլիո Սեզարի դարպասը Մունդիալ 2014-ի կիսաեզրափակչում. Գերմանիան 7:1 հաշվով հաղթել է Բրազիլիային: Մունդիալում Շյուրլեն և Մարիո Գյոտցեն գերմանացիներին օգնեցին 4:0 հաշվով հաղթել նաև Անդրե Ալմեյդայի Պորտուգալիային:
  • Շյուրլեն և Գոնսալո Կաստրոն «Բայերի» կազմում էին Եվրոպա լիգայի 2012-13թթ. խաղարկության 1/16 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ խաղում (1:2): «Բենֆիկայի» կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Լուիզաոն, Անդրե Ալմեյդան, Ժարդելը և Էդուարդո Սալվիոն:
  • Կաստրոն «Բայերի» կազմում Լիսաբոնում մասնակցել է «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 2014-15թթ. խաղարկության  խմբային փուլի հանդիպմանը (0:0):
  • «Վալենսիայում» խաղալու տարիներին Ժոնասն աչքի է ընկել «Բայերի» դեմ խաղում, որի կազմում էին Շյուրլեն ու Կաստրոն: Արտագնա խաղում՝ 1:2, իսկ սեփական հարկի տակ 3:1 հաշիվն է գրանցվել ՉԼ-ի 2011-12թթ. խմբային փուլում: Լևերկուզենյան խաղում գոլ խփողների թվում էր նաև Շյուրլեն:
  • Կոստաս Միտրողլուն Գերմանիայի քաղաքացիություն ունի: Երիտասարդ տարիներին նա «Դույսբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» կազմերում է խաղացել: 
  • Ռաֆա Սիլվան և Ռաֆայել Գերեյրուն Պորտուգալիայի հավաքականին օգնել են հաղթել Մատիաս Գինտերի Գերմանիային (5:0): Դա տեղի է ունեցել Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում: 

Հավաքականի խաղընկերներ

  • Կոստաս Միտրողլու և Սոկրատիս Պապաստատոպուլոս, Անդրեաս Սամարիս (Հունաստան)
  • Էլիզեու, Ռաֆա Սիլվա և Ռաֆաել Գերեյրու (Պորտուգալիա)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում