ՊՍԺ – «Բարսելոնա». Փարիզցիների լավագույն պաշտպանը չի մասնակցի խաղին, այլ կորուստներ

ՊՍԺ – «Բարսելոնա». Փարիզցիների լավագույն պաշտպանը չի մասնակցի խաղին, այլ կորուստներ

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տյագո Սիլվան չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը:

«L’Equipe»-n տեղեկացնում է, որ բրազիլացին չի մասնակցել թիմի վերջին մարզմանը: 32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի, որի պատճառով բաց էր թողել նաև «Բորդոյի» դեմ նախորդ մրցավեճը:

Փարիզցիների կազմում հանդիպումը բաց կթողնի նաև Տյագո Մոտան, ով որակազրկված է: Հարցականի տակ է Խավյեր Պաստորեի մասնակցությունը: Ունաի Էմերին հայտարարել է, որ վնասվածքից ապաքինվող արգենտինացուն հայտացուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշում կկայացնի այսօր:

Կատալոնական թիմի կազմում վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն Խավյեր Մասկերանոն, Արդա Թուրանը և Ալեիշ Վիդալը, ում համար մրցաշրջանն ավարտված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում