Պողոս Թրունյանը 21 միավոր է վաստակել

Պողոս Թրունյանը 21 միավոր է վաստակել

Կանադայի ուսանողական լիգայի ընթացիկ առաջնությունում «Տրինիտի Վեստերնը», որտեղ հանդես են գալիս Պողոս Թրունյանն ու Վարդան Թանիելյանը 72:104 հաշվով պարտություն է կրել «ՈւԲԿ»-ից:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Թրունյանը խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և վաստակել 21 միավոր: Թանիելյանը խաղացել է 26 րոպե և վաստակել է 9 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում