«Ալաշկերտը» նոր լեգիոներներ ունի

«Ալաշկերտը» նոր լեգիոներներ ունի

Սերբ ֆուտբոլիստներ Ուրոշ Նենադովիչը և Դանիել Ստոյկովիչը 1,5 տարվա պայմանագրեր են ստորագրել «Ալաշկերտի» հետ,- տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Այդ երկու խաղացողները Հայաստանի չեմպիոնի կազմում փորձաշրջան են անցել անթալյան հավաքի ժամանակ:

Եզրային կիսապաշտպան 23-ամյա Ուրոշ Նենադովիչը դարձել է նաև գեղեցիկ գոլի հեղինակ: Վերջինս նախկինում հրավիրվել է Սերբիայի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականեր:

26-ամյա Դանիել Ստոյկովիչը կենտրոնական պաշտպան է: Երկու ֆուտբոլիստներն էլ Սերբիայում խաղընկերներ են եղել և հանդես են եկել Սուպերլիգայի ներկայացուցիչ «Ռադնիկ» ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում