Հայաստանի հավաքականի կազմը` Ստրանջայի մրցաշարում

Հայաստանի հավաքականի կազմը` Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 21-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով: 

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սոֆիայում հանդես կգան 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հայաստանի ընտրանին Սոֆիայի մրցաշարին կմասնակցի հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում