Գաբրիել Ժեզուսի ապաքինման ժամկետները

Գաբրիել Ժեզուսի ապաքինման ժամկետները

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը ստացած վնասվածքի պատճառով բուժզննման է ենթարկվել:

Բրազիլացին ոտնաթաթի ոսկորի կոտրվածք է ստացել: 19-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 ամիս: Ժեզուսը վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 25-ր տուրի՝ «Բորնմուտի» հետ արտագնա խաղի (2:0) մեկնարկում և 15-րդ րոպեին փոխարինվել է:

Պրեմիեր լիգայում հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման, խաղադաշտում միջինն անցկացրել է 51 րոպե, որոնց ընթացքում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում