ՉԼ․ «Բենֆիկան» առաջին խաղում հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ)

ՉԼ․ «Բենֆիկան» առաջին խաղում հաղթեց «Բորուսսիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» նվազագույն հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ։ Լիսաբոնի «Դա Լուշ մարզադաշտում» կայացած հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Կոստաս Միտրողլուն։

58-րդ րոպեին դորտմունդցիները հաշվի հավասարությունը վերականգնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանային հարվածը: Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին, Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Բենֆիկա» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։0
Գոլը՝ Միտրողլու 48՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Օբամեյանգ 58՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում