Լուիս Էնրիկե. Ինձ վրա եմ վերցնում ամբողջ մեղքը

Լուիս Էնրիկե. Ինձ վրա եմ վերցնում ամբողջ մեղքը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած պարտությունը,- հայտնում է goal.com-ը:

«Ամեն ինչ շատ պարզ է, մրցակիցը ուժեղ էր ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի: Նրանք հաղթում էին մենապայքարները, խաղում էին արդյունավետ, այնպես որ՝ հաշիվը ամբողջովին արտացոլում է դաշտում տեղի ունեցածը: Չեմ կարծում, թե պետք են երկար բացատրություններ: Սա սպորտ է, այստեղ առանց խնդիրների չի լինում: Ինձ վրա եմ վերցնում ամբողջ մեղքը, մեղավորը ես եմ:

Առաջին խաղակեսից հետո (0:2) իրավիճակը արդեն ծանր էր, մենք փորձում էին կարգավորել մեր խաղը, սակայն ընդունեցինք երրորդ գոլը, այնուհետև` չորրորդը: Մրցակիցը ոչնչով չզարմացրեց: Փարիզցիները խաղացին այնպես, ինչպես և մենք սպասում էինք, նրանք ցուցադրեցին իրենց լավագույն խաղը:

Ես չեմ կորցնում իմ հույսը, մենք պետք է հինգ գոլ խփենք: Ես ամբողջովին վստահում եմ իմ ֆուտբոլիստներին և հավատում եմ, որ նրանք կարող են դա անել»,- ասել է Լուիս Էնրիկե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում