«Արարատի» տնային հանդիպումների մարզադաշտը փոխվել է

«Արարատի» տնային հանդիպումների մարզադաշտը փոխվել է

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Արարատն» իր տնային հանդիպումները կանցկացնի ֆինանսների նախարարության մարզադաշտում (նախկին «Միկա» մարզահամալիր): Այդ մասին տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը: Այդ մարզադաշտում հաճախ իր մարզումներն է անցկացնում «Գանձասար-Կապանը»:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին շրջանում «Արարատը» մրցակիցներին ընդունում էր «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ բարեկարգման աշխատանքներ են կատարվելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում