Բոլոր աստղերի խաղ. «Արևելքի» կազմում փոփոխություն է կատարվել

Բոլոր աստղերի խաղ. «Արևելքի» կազմում փոփոխություն է կատարվել

«Կլիվլենդի» ծանր հարձակվող Կևին Լավը չի կարողանա մասնակցել NBA-ի «Բոլոր աստղերի խաղին»:

ESPN.com-ը տեղեկացնում է, որ ամերիկացուն փոխարինելու է «Նյու Յորք Նիքսի» թեթև հարձակվող Կարմելո Էնթոնին: 32-ամյա բասկետբոլիստն ընդունել է լիգայի հանձնաժողովի նախագահ Ադամ Սիլվերի առաջարկը:

Էնթոնիի համար այս տարվա «Բոլոր աստղերի խաղը» կլինի 10-րդը կարիերայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում