Կիպրոս․ «Գանձասար-Կապանն» առաջին ստուգողական խաղն անցկացրեց

Կիպրոս․ «Գանձասար-Կապանն» առաջին ստուգողական խաղն անցկացրեց

Կիպրոսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար-Կապանն» անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը։ Մրցակիցը եղել է Լատվիայի 6-ակի չեմպիոն «Վենտսպիլսը»։ Հանդիպումն անցել է բավականին լարված պայքարում, սակայն գոլեր չեն արձանագրվել։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը՝

Գրիգոր Մելիքսեթյան,Դամիր Մեմովիչ, Էդվարդ Կպոդո, Արա Խաչատրյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո, Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Գեղամ Հարությունյան, Կլաուդիր Մարինի Ջունիոր։

«Գանձասար-Կապանը» ստուգողական հաջորդ հանդիպումը կացնկացնի փետրվարի 18-ին։ Կապանյան թիմին կդիմակայի Լիտվայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կլայպեդայի «Ատլանտասը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում