«Գանձասար-Կապանը» նոր կիսապաշտպան ունի

«Գանձասար-Կապանը» նոր կիսապաշտպան ունի

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմը նոր համալրում ունի։ Ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Դավիթ Մարկոսյանը։

Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստը Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 4 հանդիպման է մասնակցել։ Դավիթ Մարկոսյանը «Փյունիկի» սան է։ 2013-14թթ․ մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում