Ինչպես է Պոգբաների ընտանիքը հետևել երկու եղբայրների հանդիպմանը (լուսանկարներ)

Ինչպես է Պոգբաների ընտանիքը հետևել երկու եղբայրների հանդիպմանը (լուսանկարներ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Պոլ Պոգբան, 3:0 հաշվով պարտության է մատնել «Սենտ Էտյենին», որտեղ խաղում է Պոլի եղբայրը` Ֆլորենտինը։

«Օլդ Թրաֆորդի» տրիբունայից խաղին հետևել է Պոգբաների ընտանիքը: Օրվա մրցակիցների երրորդ եղբայրը` Մաթիասն օրգինալ կերպ է աջակցել Պոլին ու Ֆլորենտինին: Նա հագել է մարզաշապիկ, որն անգլիական ու ֆրանսիական ակումբների խաղաշապիկներով բաժանված է եղել երկու կեսի:

Մաթիասի օրինակին հետևել է նաև եղբայրների մայրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում