Ղանդիլյանը վերադարձել է «Արարատ»
17/02/2017 14:55
Նմանատիպ
Հարձակվող Դավիթ Ղանդիլյանը վերադարձել է «Արարատ» և նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ,- տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը:
Մրցաշրջանի առաջին կեսում 23-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Լիբանանի հայկական «Հոմենթմեն» թիմում, որտեղ աչքի էր ընկնում արդյունավետ խաղով:
Ղանդիլյանը խաղում էր «Արարատում» 2014 թվականից, իսկ մինչ այդ հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում