«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱՊԼ (լուսանկար)

«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱՊԼ (լուսանկար)

«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նախկին պաշտպան Մարտին Կասերեսը պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ուրուգվայցին «սրբերի» հետ կես տարվա պայմանագիր է կնքել: Կասերեսը «Սաութհեմփթոնին» միացել է ազատ խաղացողի կարգավիճակով: 29-ամյա ֆուտբոլիստն օրերս մոտ է եղել «Միլան» տեղափոխվելուն, սակայն բուժզննում անցնելուց հետո բանակցությունները դադարեցվել են:

Անգլիական թիմի կազմում Կասերեսը հանդես է գալու 12 համարի խաղաշապիկով: Թիմ չունենալու պատճառով պաշտպանը մրցաշրջանի առաջին կեսը բաց է թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում