Բուշարը կատարել է խոստումը (լուսանկարներ)

Բուշարը կատարել է խոստումը (լուսանկարներ)

Թենիսիստուհի Էժենի Բուշարը կատարել է խոստումը և իր երկրպագուներից մեկի հետ ժամանադրության է գնացել:

Կանադուհին ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի (Սուպերբոուլ) ժամանակ գրառում է կատարել, որում վստահություն է հայտնել, որ «Ատլանտան» կհաղթի: Ի պատասխան դրան երկրպագուն ասել է, որ «Նյու Ինգլենդի» հաղթանակի դեպքում թենիսիստուհին համաձայնի իր հետ ժամադրության գնալ, ինչին 22-ամյա մարզուհին դրական պատասխան է տվել:

«Ատլանտան», հաշվի մեջ զգալիորեն առաջ լինելով, այդուհանդերձ պարտվել է, և Բուշարը ստիպված կատարել է խոստումը: Նրա զուգընկերն է դարձել ուսանող Ջոն Գերկեն:

Բուշարն ու Գերկեն միասին բասկետբոլ դիտելու են գնացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում