Մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Խուլերի մշակույթի պալատում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան 38 ըմբիշներ՝ 4 քաշային կարգերում՝ 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ։

Հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեթև քաշային կարգերում պայքար կար․ 

«Մարզչական շտաբով կքննարկենք առաջնության արդյունքները և հետևություններ կանենք։ Հնարավոր է, որ հավաքականը Թուրքիայում մասնակցի միջազգային մրցաշարի։ Դրանից հետո կլինի հավաք, որի ընթացքում թիմը կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,- ասաց մարզիչը։

Արմեն Մկրտչյանն ընդգծեց, որ տեղեկություն չունի Դավիթ Սաֆարյանից, սակայն պատրաստվում է զրուցել նրա հետ․ «Նա աշխարհի չեմպիոն է, պետք է խոսել նրա հետ, որ տեղեկանամ հետագա ծրագրերի մասին»,- եզրափակեց խոսքը հավաքականի գլխավոր մարզիչը։

Մեկնարկային օրվա մրցանակակիրները

57 կգ քաշային կարգ

1․ Գարիկ Բարսեղյան
2․ Մխիթար Գրիգորյան
3․ Խորեն Թեմուրյան
3․ Օհան Գիքինյան

65 կգ քաշային կարգ

1․ Նարեկ Սիրունյան
2․ Գեղամ Գալստյան
3․ Արթուր Բաղդասարյան
3․ Գագիկ Ակուլյան

74 կգ քաշային կարգ

1․ Գրիգոր Գրիգորյան
2․ Վարուժան Կաջոյան
3․ Իշխան Պողոսյան
3․ Անդրանիկ Գաբրիելյան

97 կգ քաշային կարգ

1․ Գեորգի Կետոև
2․ Շամիր Աթյան
3․ Արտուշ Գևորգյան
3․ Ռոման Բաղդասարյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում