Գվարդիոլա․ «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը

Գվարդիոլա․ «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովաբանել է նախկին ակումբին՝ «Բարսելոնային», որին վերջին շրջանում քննադատում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 0։4 հաշվով «Պարի Սեն Ժերմենին» պարտվելու համար։

-«Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, չէ՞ որ մրցակիցներդ ևս ուժեղ են լինում։ Հնարավոր է և՛ խոշոր հաշվով պարտվել, և՛ հաղթել։ Եթե կա թիմ, որը կարող է 0։4 հաշվով պարտվելուց հետո շարունակել պայքարը, դա «Բարսելոնան» է։

Հասկանալի է` ինչու են այդքան շատ խոսում «Բարսելոնայի» մասին, չէ՞ որ վերջին տասնամյակում ակումբը գերակայում է եվրոպական ֆուտբոլում։ Բայց ես խորհուրդ եմ տալիս ձեզ՝ եթե Լուիս Էնրիկեին և նրա սաներին լավ չեք ճանաչում, քիչ խոսեք։ Նրանք կարող են ապացուցել, որ դուք սխալվում եք,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում