Կլիչկո․ Փորձը հնարավոր չէ հաբերի նման գնել դեղատնից

Կլիչկո․ Փորձը հնարավոր չէ հաբերի նման գնել դեղատնից

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պատասխանել է առաջիկա մրցակցի՝ բրիտանացի Էնթոնի Ջոշուայի վերջին հայտարարությանը։ Ջոուշան նշել էր, որ բռնքցամարտը երիտասարդների համար, իսկ 40-ամյա Կլիչկոն արդեն ծեր է։

-Փորձը հնարավոր չէ հաբերի նման գնել դեղատներից։ Ամեն դեպքում, ես հարգում եմ Ջոշուային։ Այն հարգանքը, որ ձևավորվել է մեր միջև, բռնցքամարտի համար լավ նշան է։ Ի տարբերություն Հեյի կամ Ֆյուրիի՝ Ջոշուան անհատականություն է,- ասել է ուկրաինացի բռնցքամարտիկը։

Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուա – Վլադիմիր Կլիչկո մենամարտը կայանալու է ապրիլի 29-ին, Լոնդոնում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում