Զիդան․ ՊՍԺ-ն մեծ պոտենցիալ ունի, սակայն մեկ արդյունքը տիտղոս չի ապահովում

Զիդան․ ՊՍԺ-ն մեծ պոտենցիալ ունի, սակայն մեկ արդյունքը տիտղոս չի ապահովում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է «Պարի Սեն Ժերմենի»՝ Չեմպիոնների լիգայում ունեցած հեռանկարների մասին։ Հիշեցնենք, որ փարիզյան թիմը մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 4։0 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։

-Իհարկե, «Պարի Սեն Ժերմենը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այս թիմը մեծ պոտենցիալ ունի և ֆավորիտների թվում է, սակայն ճանապարհը երկար է։ Բոլոր թիմերի համար էլ բարդ կլինի հասնել եզրափակիչ։ Մեկ արդյունքը, որքան էլ այն տպավորիչ լինի, Չեմպիոնների լիգայի տիտղոս չի ապահովում,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է «beIN Sports»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում