«Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալեց «Պալերմոյին» և 4։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։ Մասիմիլիանո Ալեգրիի սաներից Պաուլո Դիբալան դուբլ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Կլաուդիո Մարկիզիոն և Գոնսալո Իգուայինը, իսկ հյուրերի միակ գնդակը խփեց Իվայլո Չոչևը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 63 միավոր, իսկ «Պալերմոն» մնաց 14 միավորով՝ 18-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Յուվենտուս» – «Պալերմո»՝ 4։1
Գոլերը՝ Մարկիզիո 13՛, Դիբալա 40՛, 89՛, Իգուային 63՛ – Չոչև 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում