Անգլիայի գավաթ․ «Ման․ Սիթին» չկարողացավ հաղթել «Հադերսֆիլդին», «Լեսթերը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Ման․ Սիթին» չկարողացավ հաղթել «Հադերսֆիլդին», «Լեսթերը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Հադերսֆիլդ Թաունը» հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթիին» և ոչ-ոքի խաղաց։ «Ջոն Սմիթ Գելֆարմ» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձնագրվեցին։ Անգլիայի գավաթի խաղարկության կանոնադրության համաձայն՝ առաջին խաղում ոչ-ոքիի արձանագրման դեպքում թիմերը պատասխան հանդիպում են անցկացնում։

Զուգահեռաբար ընթացող  խաղում Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» պարտվեց «Միլուոլին», որը ներկայացնում է անգլիական երրորդ դիվիզիոնը։ 52-րդ րոպեից Ջեյք Կուպերի հեռացման արդյունքում «աղվեսներն» ունեին թվային առավելություն, որից ոչ միայն չօգտվեցին, այլև վերջին րոպեին գոլ բաց թողեցին․ աչքի ընկավ Շոն Քամինգսը։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Հանդերսֆիլդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։0 / առաջին խաղ

«Միլուոլ» – «Լեսթեր»՝ 1։0
Գոլը՝ Քամինգս 90՛
Հեռացում՝ Կուպեր 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում