Թռչելով երեք մարդկանց վրայով. Դանքերի մրցույթը նոր հաղթող ունի (տեսանյութ)
19/02/2017 12:16
Նմանատիպ
«Ինդիանայի» թեթև հարձակվող Գլեն Ռոբիսոնը դարձել է NBA-ի բոլոր աստղերի ուիքենդի դանքերի մրցույթի հաղթող:
Եզրափակչում 23-ամյա ամերիկացին ժյուրիի կողմից ստացել է 94 միավոր և առաջ է անցել «Ֆինիսքը» ներկայացնող Դերիք Ջոնս կրտսերից (87): Ռոբինսոնը հավաքել է 91 միավոր, Դեանդրե Ջորդանը («Կլիպերս»)` 84, իսկ նախորդ տարվա եզրափակչի մասնակից Աարոն Գորդոնը («Օրլանդո»)` 72:
Վերջին երկու տարիների դանքերի չենպիոն Զաք Լավինը («Մինեսոտա») վերջերս վնասվածք է ստացել, որի պատճառով ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղահրապարակ չի վերադառնալու:
Ամբողջական մրցույթը
Հետևեք մեզ նաև Telegram-ում