Անգլիայի գավաթ․ Քեյնի հեթ-տրիկի շնորհիվ «Տոտենհեմը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ Քեյնի հեթ-տրիկի շնորհիվ «Տոտենհեմը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Տոտենհեմը» 3։0 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ և տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

«Կրեյվեն Կոտեջ» մարզադաշտում կայացած խաղի բոլոր գոլերը խփեց Հարի Քեյնը (16′, 51′, 73′)։

1/4 եզրափակչի մրցակցին «Տոտենհեմը» կիմանա այս փուլի ավարտից հետո կայանալիք վիճակահանության արդյունքում։ Ավելի վաղ 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել «Լինկոլն Սիթին», «Միդլսբրոն», «Միլուոլը» և «Չելսին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում