«Պարի Սեն Ժերմենը» և «Թուլուզը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» «Պարկ դե Պրենսում» ընդունեց «Թուլուզին» և ոչ-ոքի խաղաց․ գոլեր չարձանագրվեցին։

Այս հանդիպումից հետո փարիզյան թիմն ունի 56 միավոր և «Նիցայի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները․ այս թիմերն առաջատար «Մոնակոյին» զիջում են 3 միավորով։ «Թուլուզը» 34 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում