Բոլոր աստղերի խաղ. «Արևմուտքը» հաղթել է «Աևելեքին» (տեսանյութ)

Նոր Օրլեանում տեղի է ունեցել բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի խաղը: Գերարդյունավետ մրցավեճում Արևմտյան կոնֆերեննցիայի թիմը հաղթել է 192:182 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Արևմուտքի» ծանր հարձակվող (այս խաղում կենտրոնական) Էնթոնի Դևիսը («Նյու Օրլեան»): Ամերիկացին վաստակել է 52 միավոր և 10 անգամ տիրել է անդրադարձերին: Դևիսը Բոլոր աստղերի խաղերի պատմության արդյունավետության ռեկորդ է սահմանել: Նա նաև ճանաչվել է հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP):

41 միավոր է հավաքել նրա թիմակից, «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուսթբրուկը: «Արևելեքի» կազմում արդյունավետությամբ աքչի է ընկել Յանիս Ադետոկումբոն («Միլուոկի»), իսկ Լեբրոն Ջեյմս («Կլիվլենդ») իր հաշվին գրանցել է 23 միավոր:

Թիմերը հանդես են եկել հետևյալ մեկնարկային կազմերով, որոնք կազմվել էին երկրպագուների ու մասնագետների քվերակության արդյունքում:

«Արևմուտք» – Ստեֆեն Կարի, Ջեյմս Հարդեն, Կևին Դյուրանտ, Կավայ Լենարդ, Էնթոնի Դևիս

«Աևելեք» – Կայրի Իրվինգ, Դեմար Դերոզան, Ջիմի Բատլեր, Լեբրոն Ջեյմս, Յանիս Ադետոկումբո

Սա NBA-ի Բոլոր աստղերի 66-րդ հանդիպումն էր: «Աևմուտքը» հաղթեց 37-րդ անգամ: Արևելյան կոնֆերենցիայի հաշվին 29 հաղթանակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում