Լատվիայի չեմպիոնին «Բանանցի» խփած գեղեցիկ գոլերը (տեսանյութ)

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցը» երեկ ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակին»:
Հանդիպման 2-րդ րոպեին Վլատկո Դրոբարովի հեռահար փոխանցումից հետո հաշիվը բացել է երևանցիների կազմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը, որի անունը ակումբը դեռ չի հրապարակում:
Առաջին խաղակեսի միջնամաում Վահագն Այվազյանը սուր անկյան տակ կատարած գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասի աջ վերին անկյունը:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է այդ գոլերի տեսանյութը: