Արկադի Մկրտչյանը միանում է Մայք Հակոբյանի արդյունավետությանը

Ամերիկյան բասկետբոլի ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Իդահո Վենդելսը» 67:77 հաշվով պարտվել է «Իստերն Վաշինգտոնին»:

Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և վաստակել 14 միավոր,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Իդահո Վենդելսը» 25 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:

«Սուֆֆոլկը», որի կազմում հանդես է գալիս Մայք Հակոբյանը, 73:80 հաշվով պարտություն է կրել «Սենթ Ջոզեֆից»: Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և հավաքել 20 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում