«Բանանցը» հաղթանակով է ավարտել հավաքը (տեսանյութ)

«Բանանցը» հաղթանակով է ավարտել Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքը: Հավաքի վերջին խաղում «Բանանցը» 1:0 հաշվով հաղթանակ է տարել Տուլայի «Արսենալի» երիտասարդական թիմի նկատմամբ։ Հայկական թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Էդգար Մովսեսյանը:

Այդ խաղում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը 11 այլ խաղացողներ է դաշտ բերել նախորդ օրը կայացած Յուրմալայի «Սպարտակի. դեմ հանդիպման համեմատությամբ:

Այսպիսով, «Բանանցը» հաղթանակներ տարավ հավաքի վերջին երկու խաղերում, մինչ այդ թիմը երկու պարտություն էր կրել և մեկ հանդիպում անցկացրել էր ոչ-ոքի:

«Բանանց» – «Արսենալ» Տուլա (երիտասարդական)՝ 1:0
Գոլը՝ Էդգար Մովսեսյան 55

«Բանանց» – Ստեփան Ղազարյան, Աղավարդ Պետրոսյան, Գագիկ Մաղաքյան, Հակոբ Համբարձումյան, Ժիրայր Մարգարյան, Գևորգ Խուլոյան, Կարեն Հարությունյան, Էմիլ Եղիազարյան, Հովհաննես Իլանգյոզյան, Նարեկ Պետրոսյան, Էդուարդ Ավագյան:

Փոխարինման են մտել – Էդգար Մովսեսյանը, Կարեն Մելքոնյանը և Գրիգոր Աղեկյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում