Դանի Ալվես. «Բարսելոնայի» ղեկավարությունում ստախոս ու անշնորհակալ մարդիկ են

«Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ալվեսը, ով 2016 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել Թուրին, քննադատել կատալոնական ակումբի ղեկավարությանը:

«Ինձ դուր է գալիս, երբ ինձ սիրում են: Երբ ինձ չեն սիրում, հեռանում եմ: Ազատ գործակալի կարգավիճակով «Բարսելոնայից» հեռանալը սարսափելի էր:

«Կապտանռնագույնների» կազմում իմ վերջին մրցաշրջաններում շշուկներ էին պտտվում, ըստ որոնց լքելու եմ թիմը, սակայն ակումբի ղեկավարությունն ինձ ոչինչ չէր ասում: Այդ մարդիկ ստախոս են ու անշնորհակալ:

Ներկայումս «Բարսելոնան» ղեկավարող մարդիկ պատկերացում չունեն, թե ինչպես է պետք վարվել սեփական խաղացողների հետ»,- ABC-ին տված հարցազրույցում ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում