Գործակալը չի հերքում՝ Օտամենդին կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիի գործակալ Մարտին Սենդոան իր մեկնաբանությունն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ Օտամենդիի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։

-Օտամենդին խաղաոճով նման է Պեպեին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ռեալից»։ Մադրիդից հետևում են Նիկոյի խաղին դեռ այն ժամանակվանից, երբ նա հանդես էր գալիս «Վալենսիայում»։ Այն ժամանակ գործը կոնկրետ բանակցությունների չհասավ։

Օտամենդին «Մանչեսթեր Սիթիում» գոհ է ամեն ինչից, բայց ով չէր ցանկանա խաղալ աշխարհի մեծագույն ակումբում՝ «Ռեալում»,- գործակալի խոսքը փոխանցում է «Mundo Deportivo»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում