«Ալաշկերտը» պարտվել է հայ ֆուտբոլիստներ ունեցող ամերիկյան թիմին

ԱՄՆ-ում հավաք անցկացնող «Ալաշկերտը» երկրորդ ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի չեմպիոնը մրցել է «Վենտուրա Ֆուժըն» թիմի հետ և 0:1 հաշվով պարտություն կրել,- տեղեկացնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Գլենդելի «Հայ Սքուլ» մարզադաշտում կայացած մրցավեճի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է ամերիկյան թիմի ֆուտբոլիստ Գոռ Կիրակոսյանը, ով հեռահար հարվածով գնդակն ուղարկել է Գևորգ Կասպարովի դարպասը:

Արամ Ոսկանյանի թիմի կազմում գոլ խփելուն ամենամոտը եղել է Արտակ Եդիգարյանը, սակայն մոտ տարածությունից նրա հարվածից հետո կալիֆորնաիցիներին փրկել է «Արարատի» ու «Գանձասարի» նախկին դարպասապահ Գևորգ Պրազյանը:

Ամերիկյան հավաքի շրջանակում «Ալաշկերտի» վերջին մրցակիցը կլինի «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում է հանդես գալիս Յուրա Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում