Դուրունցը վերադարձել է նախկին թիմ

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Արարատի» կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմ է վերադարձել կիսապաշտպան Արմեն Դուրունցը, ով մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս Աբովյանի «Կոտայքում»:

26-ամյա ֆուտբոլիստը 2012-15 թվականների ընթացքում խաղացել է «Արարատում», որից հետո 1,5 տարի անցկացրել «Գանձասար-Կապանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում