Ֆեդերերը հանդես կգա առնվազն մինչև 38 տարեկան

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առաջիկա 3 տարիներին կարիերան ավարտելու մտադրություն չունի։ 

«The Telegraph»-ին հայտնի է դարձել, որ 35-ամյա թենիսիստը Բազելի մրցաշարի կազմակերպիչների հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն՝ այնտեղ հանդես է գալու առաջիկա 3 մրցաշրջանների ընթացքում։

Ռոջեր Ֆեդերերը կարիերայի ընթացքում ATP-ի 89 տիտղոս է նվաճել, ռեկորդային քանակությամբ՝ 18 հաղթանակ է տոնել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում, որոնցից վերջինն արձանագրվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում․ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում Ֆեդերերը 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3 հաշվով հաղթեց Ռաֆայել Նադալին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում