Ստրանջա․ Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին

Այսօր Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջա-2017 միջազգային մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչներից երենք արդեն ռինգ են դուրս եկել։

64 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչ փուլում Հովհաննես Բաչկովը Պան Հունգ-Մինի հետ մենամարտի երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին և դուրս եկել 1/8 եզրափակիչ: 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը պայքարը սկսել են 1/8 եզրափակչից և պարտվել են:

Այսօր ռինգ կգան նաև 56 կգ քաշային Վահե Բադալյանը և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը, ովքեր մրցելու են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում