Վերատի․ Չեմ ասել, թե երազում եմ «Բարսելոնայում» խաղալ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկություն ունի։

-Մամուլում լուրեր էին տարածվել, թե երազում եմ «Բարսելոնայում» խաղալու մասին, բայց ես երբեք նման բան չեմ ասել։ Ես ցանկանում եմ խաղալ Փարիզում։ Նույնը կասեի, եթե անգամ «Բարսելոնային» չհաղթեինք։ Վստահում եմ ակումբին և ղեկավարության ծրագրերին։ Երբ դուք մեծ նախագծի մի մաս եք կազմում, չեք կարող ձեզ վատ զգալ,- Վերատիի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում