Մեջիկ Ջոնսոնը` «Լեյկերսի» նախագահ

Լեգենդար նախկին բասկետբոլիստ Էրվին «Մեջիկ» Ջոնսոնը նշանակվել է «Լոս Անջելես Լեյկերսի» նախագահ: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:

Կալիֆորնիացիների գլխավոր մենեջեր Միտչ Կապչակը հեռացվել է իր պաշտոնից: Ակումբի սեփականատեր Ջինի Բասն իր հերթին այլ չի զբաղեցնելու բասկետբոլային գործարքների հարցերով ակումբի փոխնախագահի պաշտոնը: Ամերիկյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Ջոնսոնը կարևորագույն հարցերում որոշիչ ձայնի իրավունք է ստանալու:

Վերջին երկու մրցաշրջաններում «Լեյկերսը» պարտությունների հակառեկորդներ է գրանցել, իսկ NBA-ի ընթացիկ խաղարկությունում Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է նախավերջին տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում