Գվարդիոլայի ազդեցությունը. Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում 5 գոլ խփած վերջին թիմերը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» 5:3 հաշվով հաղթել է «Մոնակոյին»:

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում կատալոնացու գլխավորած թիմերը շարունակում են տպավորել արդյունավետությամբ: Փլեյ-օֆֆում 5 և ավելի խփած գոլերով վերջին 4 խաղերից 3-ը եղել են Գվարդիոլայի թիմերի կատարմամբ:

2014-15թթ․ խաղարկության 1/8 եզրափակչում 46-ամյա մասնագետի գլխավորած «Բավարիան» 7:0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին», իսկ քառորդ եզրափակչում 6:1 հաշվով «Պորտուին»: Այդ հանդիպումներից սկսած մինչ «քաղաքայինների» երեկվա հաղթանակը միայն մեկ ակումբի է հաջողվել ՉԼ-ի փլեյ-օֆֆ-ում 5 անգամ աչքի ընկնել: Դա նախորդ շաբաթ արել է նույն «Բավարիան», որը 5:1 հաշվով ջախջախել է «Արսենալին»:

Գվարդիոլայի ղեկավարած տարիներին «Բարսելոնան» փլեյ-օֆֆում 3 անգամ էր 5 և ավելի գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում