«Յուվենտուսի» նախկին հարձակվողը տեղափոխվել է «Նյու Յորք Կոսմոս» (լուսանկար)

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ամաուրին ԱՄՆ-ում փոխել է ակումբը: 36-ամյա ֆուտբոլիստը «Ֆորտ Լոդերդեյլից» տեղափոխվել է NASL լիգան ներկայացնող «Նյու Յորք Կոսմոս»,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Իր նախորդ թիմի կազմում իտալացին 13 խաղում դարձել է 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Նյու Յորք Կոսմոսը» հայտնի է նաև նրանով, որ այդ ակումբի կազմում են հանդես եկել Պելեն, Ֆրանց Բեկենբաուերը, Յոհան Նեսկենսը և Ռաուլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում