Ալեգրին պատժել է Բոնուչիին. Իտալացին չի մասնակցի «Պորտուի» դեմ խաղին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչին չի մասնակցելու «Պորտուի» դեմ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղին: «Պալերմոյի» հետ Ա Սերիայի շրջանակում կայացած խաղում մարզչի ու ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել:

«Բոնուչին կմնա տրիբունայում: Դա չի նշանակում, որ նա «մեծ խաղի» մեջ ներգրավելու: Նման պատժամիջոցի ենք դիմել՝ հաշվի առնելով ակումբի, թիմի և երկրպագուների նկատմամբ ընդունված չափանիշները: Գործը փակված է: Լեոն խելացի տղա է և հասկացել է իրավիճակը: Այս դեպքը հետագայում օգտակար կլինի մեզ: Մրցաշրջանի ընթացքում լինում են լարված իրավիճակներ, քաոս… Այդ ամենը սպորտի մի մասն է: Մենք չպետք է չափազանցնենք կատարվածը:

Ես նույնպես սխալ արձագանքեցի, ինչն անհանդուրժելի էր ֆուտբոլի, հատկապես երեխաների ու երկրպագուների նկատմամբ: Այդ պատճառով բարեգործական ներդրում կկատարեմ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում