Տոմիչը կասկածվում է միտումնավոր պարտվելու մեջ (տեսանյութ)

Աշխարհի 31-րդ թենիսիստ Բերնարդ Տոմիչը մեղադրվել է ամերիկյան Դելրեյ Բիչ մրցաշարում միտումնավոր վատ խաղալու մեջ:

Առաջին շրջանի Սթիվ Դարսիի հետ մրցավեճում ավստրալացին մեկնարկային սեթում հաղթել է 6:3 հաշվով, սակայն մյուս երկուսում զիջել է 1:6, 4:6 հաշվով:

Հանդիպմանը հետևած ԶԼՄ-ները ներկայացրել են տեսանյութ, որում երևում է, թե ինչպես 24-ամյա թենիսիստը մի քանի անգամ չի վազել այն գնդակների ետևից, որոնց կարող էր հասնել: Ենթադրվում է նաև, որ նրա որոշ սխալներ միտումնավոր են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում