Ստրանջա․ Վլադիմիր Մարգարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում ռինգ դուրս եկած հայ երեք բռնցքամարտիկներից երկուսը հաղթանակ են տարել: Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը։

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր երկրորդ մենամարտում հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և մտել է քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր:

Այսօր ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8 փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր երրորդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում