Կազինսի փոխանակումից հետո «ՆՕՊ»-ի տոմսերի գներն աճել են 50 տոկոսով

2017 թվականին NBA-ի առայժմ ամենաաղմկահարույց փոխանակումից (թրեյդ) հետո «Նյու Օրլեանի» մասնակցությամբ խաղերի տոմսերի գները զգալիորեն աճել են:

Վերլուծաբանները մոտ 50 տոկոս աճը կապում են հենց կենտրոնական ԴեՄարկուզ Կազինսի տեղափոխության հետ,- հայտնում է «The Score»-ը:

Ներկայումս «Պելիկանսի» խաղերի մեկ տոմսը միջինը գնահատվում է 95 դոլար: «Նյու Օրլեանը» 26-ամյա ամերիկացու տեղափոխությունից հետո առաջին հանդիպումն անցկացնելու է փետրվարի 24-ին, երբ կընդունի «Հյուսթոնին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում