Կազինսի նորամուտի խաղում «Պելիկանսը» պարտվել է 30 միավորի տարբերությամբ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) «Բոլոր աստղերի խաղի» հետ կապված ընդմիջումից հետո վերսկսվել է կանոնավոր առաջնությունը:

«Նյու Օրլեանն» ընդունել է «Հյուսթոնին» և պարտվել 99:129 հաշվով: Այդ հանդիպումը դարձել է «Պելիկանսի» աստղային նորեկ ԴեՄարկուս Կազնիսի նորամուտի խաղը: 26-ամյա ամերիկացին խաղահրապարակում անցկացրել է 35 րոպե, որոնց ընթացքում վաստակել է 27 միավոր, տիրել 14 անդրադարձի, կատարել 5 արդյունավետ փոխանցում, 5 անգամ խլել գնդակը և 4 բլոք-շոթ գրանցել:

Կազինսի թիմակից Էնթոնի Դևիսը վաստակել է 29 միավոր, իսկ «Ռոքեթսի» նորեկ Լու Ուիլյամսը` 27:

Խաղի տեսությունը

Կազինսի անհատական գործողությունները

Հետևեք մեզ նաև Telegram-ում