Վերջին 28 տարվա առաջին թիմը, որը մեկ քառորդում 50 միավոր է վաստակել (տեսանյութ)

NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Գոլդեն Սթեյթն» ընդունել է «Լոս Անջելես Կլիպերսին» և 123:113 հաշվով կամային հաղթանակ տարել:

Հանդիպման երրորդ քառորդի 12 րոպեների ընթացքում «Ուորիորզը» վաստակել է 50 միավոր: 1989 թվականից հետո Սթիվ Կերի թիմը դարձել է առաջին թիմը, որը մեկ քառորդում հավաքել է 50 միավոր: Այդ քառորդն ավարտվել է 50:26 հաշվով: Մեծ ընդմիջումից առաջ կալիֆորնիացիները հաշվի մեջ զիջելիս են եղել 49:61 հաշվով:

Մրցավեճի ամենաարդյունավետ խաղացող է դարձել Ստեֆեն Կարին, ով հավաքել է 35 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում