«Փյունիկի» խաղում 6 գոլ է խփվել

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» ստուգողական խաղ է անցկացրել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի հետ:

Ռուսական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: «Լոկոմոտիվ-2»-ի կազմում գոլերից մեկը խփել է հայ հարձակվող Գևորգ Սարգսյանը:

Արտակ Օսեյանի սաներն ավելի վաղ 0:2 հաշվով զիջել էին լեհական «Վիգրի Սուվալկիին», ապա 2:2 հաշվով ավարտել «Կրասնոդար-2»-ի դեմ մրցավեճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում