Եվրոպա լիգա․ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսի համար պայքարը շարունակելու համար այս փուլում պետք է հաղթահարի «Ռոստովի» արգելքը։

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակչի զույգերը

  • «Սելտա» – «Կրասնոդար»
  • ԱՊՕԷԼ – «Անդերլեխտ»
  • «Շալկե 04» – «Բորուսսիա Մյոնխենգլադբախ»
  • «Լիոն» – «Ռոմա»
  • «Ռոստով» – «Մանչեսթեր Յունայթեդ»
  • «Օլիմպիակոս» – «Բեշիկթաշ»
  • «Գենտ» – «Գենկ»
  • «Կոպենհագեն» – «Այաքս»

1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում