Չեմպիոնների լիգա․ հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթ կայացած հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Մոնակո» առաջին խաղում (5:3) Սթերլինգը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը, «Ատլետիկոյի» հարձակվող Կևին Գամեյրոն և «Յուվենտուսից» Պաուլո Դիբալան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում