«Բորուսսիան» և «Լեյպցիգը» վստահ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում 3։0 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ։ Թոմաս Տուխելի սաներից Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Սոկրատիսը։ Այժմ դորտմունդյան թիմն ունի 40 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Ֆրայբուրգը» 30 միավորով 9-րդ տեղում է։

Զուգահեռաբար կայացած «Լեյպցիգ»-«Քյոլն» հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։ Այս հաղթանակի հետո «Լեյպցիգն» ունի 48 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Քյոլնը» 33 միավորով 7-րդն է։

Բունդեսլիգա, 22-րդ տուր

«Ֆրայբուրգ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0։3
Գոլերը՝ Սոկրատիս 13՛, Օբամեյանգ 55՛, 70՛

«Լեյպցիգ» – «Քյոլն»՝ 3։1
Գոլերը՝ Ֆորսբերգ 5՛, Մարոհ 34՛/ինքնագոլ, Վերներ 65՛ – Օսակո 53՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում