Հովհաննես Բաչկովը` Ստրանջա-2017-ի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը։

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և դարձել չեմպիոն։

Այսպիսով, մեր հավաքականը Հայաստան կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով: Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում